
Թուրքիայում կրկնվող ահաբեկչական հարձակումների, հեղաշրջման տապալված փորձի և ներքին անկայուն իրադրության պատճառով 2016 թվականին զգալի չափով նվազել է այդ երկիր այցելող օտարերկրացիների թիվը: Այս մասին հայտնում է HaberTurk-ը:
Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 2016 թվականին Թուրքիա այցելած օտարերկրացիների թիվը 29 տոկոսով նվազել է՝ կազմելով 24 մլն 686 հազար 471 մարդ:
Ամենաշատը Թուրքիա այցելել են Գերմանիայի, այնուհետև Վրաստանի, Բուլղարիայի, Իրանի ու Բրիտանիայի քաղաքացիներ:
18 հազար 294 մարդու տարբեր պատճառներով արգելվել է մուտք գործել Թուրքիա: