
Խորեն Լևոնյանի ընտանիքը բնակվում է Երևանի կենտրոնում և նրա կրտսեր որդու` Արամի զբոսանքները հաճախ Աբովյան փողոցում են լինում։ Այդպիսի զբոսանքներից մեկի ժամանակ էլ Tert.am Life–ի տեսախցիկը «բռնացրեց» դերասանի կնոջը` Լիկա Լևոնյանին և որդուն` Արամին։
Նրանց նոր լուսանկարները հազվադեպ են հայտնվում համացանցում, քանի որ Խորենը փորձում է զերծ պահել ընտանիքին հանրային քննարկումներից։ Արամիկը բավականին մեծացել է, երկար, խարտյաշ մազեր ունի, Լիկան էլ փոքրիկ ոճափոխություն է արել` հրաժարվելով երկար վարսերից։
Արամիկը շուտով կդառնա 3 տարեկան։ Աշխույժ փոքրիկն անընդհատ վազվզում էր, մայրիկն էլ նրա հետևից։) Նկատառմանը, որ Արամը բավականին նման է ավագ եղբորը` Արմենին, Լիկան պատասխանեց` ոչ միայն արտաքնապես։ Ըստ նրա` երկու եղբայրներն իրար շատ նման են նաև տեսակով ու ձայնով։ Լիկան հպարտությամբ ասաց, որ Արամն ու Արմենը շատ կապված են և հաճախ են ժամանակ անցկացնում միասին։