Ամերիկացի կինոռեժիսոր Մայքլ Մուրն աշխատում է ԱՄՆի նախագահ Դոնալդ Թրամփի մասին վավերագրական ֆիլմի վրա, որը կկոչվի «Ֆարենհեյթ 11/9»: Այս մասին գրել է The Guardian թերթը: Կինոնկարի պրոդյուսերը կլինի Հարվի Վայնշտայնը, որն արդեն եղել է Մուրի մյուս հայտնի ֆիլմի՝ «Ֆարենհեյթ 9/11»-ի պրոդյուսերը, ֆիլմ, որը նվիրված է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողություններին և բովանդակում է ԱՄՆի 43-րդ նախագահ Ջորջ Բուշ Կրտսերի քննադատությունը:
Ֆիլմի անվանումը հղում է 2016 թվականի նոյեմբերի 9 տարեթվին, երբ հայտնի դարձան նախօրյակին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները: Փետրվարի վերջին հաղորդվել էր, որ Մուրը մշակել է նախագահի պաշտոնից Թրափի տապալման՝ 10 կետից բաղկացած պլան:
Ռեժիսորի խոսքով՝ ներկայումս պետության ղեկավարը շատ մեծ խնդիրներ ունի Մոսկվայի հետ հարաբերությունները կարգավորելու ձգտման պատճառով, ինչպես նաև միգրացիոն քաղաքականության խստացման՝ հասարակական համակրանքը չվայելող հրամանագրի պատճառով:
Փետրվարի 15-ին Մուրը վերջնագիր Է ներկայացրել Թրամփին՝ նրան առաջարկելով հոժարակամ ազատել Սպիտակ տունը: Հակառակ դեպքում հանրապետականի նկատմամբ իմպիչմենտ կնախաձենվի, սպառնացել է ռեժիսորը:
Մայքլ Մուրը վավերագրող ռեժիսոր է, որն իր ֆիլմերում հաճախ քննադատում է ԱՄՆ-ի ներքին և արտաքին քաղաքականությունը: