«Երիտասարդ պապը» սերիալը շարունակություն կունենա
Advertisement 1000 x 90

«Երիտասարդ պապը» սերիալը շարունակություն կունենա

Ամերիկյան HBO հեռուստաալիքը ձեռնամուխ է եղել «Երիտասարդ պապը» սերիալի շարունակության նկարահանմանը: Ինչպես և օրիգինալ նախագծում, ռեժիսորը կդառնա Պաոլո Սորենտինոն: Այդ մասին հայտնել է The Hollywood Reporter-ը:

Սիքվելն ստանալու է «Նոր պապը» անվանումը: Նախագծին կմասնակցի արդյոք Ջուդ Լոուն, որը օրիգինալի գլխավոր դերակատարն է, չի բացահայտվում: Նկարահանիումների սկիզբը պլանավորված է 2018 թվականի վերջին:

Քահանայապետ Ջուդ Լոուն կպատմի իտալական ծագում ունեցող էքսցենտրիկ երիտասարդ ամերիկացի Լենի Բելարդոյի (Լոու) մասին, որին Հռոմի պապ են ընտրում: Գլխավոր հերոսը փորձում է եկեղեցում արմատական բարեփոխումներ իրականացնել, ինչի պատճառով կարդինալներն սկսում են նրա դեմ խարդավանքներ նյութել: Սերիալի միակ եթերաշրջանը թողարկվել է 2016 թվականին: Նրանում նաև խաղացել են Դայան Քիթոնը և Սիլվիո Օռլանդոն:

Սորենտինոն նկարահանել է այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են՝ «Մեծ գեղեցկություն», «Երիտասարդություն», «Ավելորդ մարդը» և «Որտեղ Էլ որ լինես» ժապավենները:

«Երիտասարդ պապը» առաջին սերիալն է դարձել ռեժիսոր կարիերայում: