
Greatpicture.ru-ն գրում է, որ մասնագետներն արդեն երկար տարիներ փորձում են պատասխանել հարցին՝ արդյոք կրծկալով քնելը վնասակա՞ր է, թե՞ ոչ։ Որոշ մասնագետներ կարծում են, որ սա վտանգավոր սովորություն է, քանի որ խանգարում է ազատ շարժվելուն, նորմալ արյան շրջանառությանը։ Բժշկական տեսակետից, սակայն, այս մոտեցումը սխալ է։ Կրծկալը, որը ձեզ համապատասխանում է չափով և մոդելով, չի կարող սեղմել լիմֆատիկ հանգույցները և զգալի վնաս հասցնել։ Չկան նաև հստակ ապացույցներ, որ կրծկալ կրելը բացառում է կրծքերի թուլացումը։ Սրան նպաստող մի քանի գործոններ կան.
- ժառանգականություն
- հղիություն
- կրծքով կերակրում
- ծերացում։
Շատ կարևոր է ճիշտ ընտրել կրծկալի մոդելը։ Այն պետք է համապատասխանի կրծքի չափին, անհարմարության զգացում չպատճառի։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը