Ամենապրիմիտիվ մակարդակը՝ գոյատևություն
Ինչ-որ մեկը, ում հետ մենք կարող ենք ապահովել մեր գոյությունը և ընտանիքի անվտանգությունը: Այս մակարդակին են իջնում շատ զույգեր, որոնք կորցրել են սերը, կիրքը և միմյանց հանդեպ հետաքրքրությունը, բայց իրար հետ են ապրում միայն երեխաների համար:
Երկրորդ մակարդակը՝ կիրք
Այդպիսի զուգընկեր կարող է լինել յուրաքանչյուրը, ում մենք ցանկանում ենք սեքսուալ առումով:
Երրորդ մակարդակ՝ ընդհանուր
Դա ուղղակի այն մարդը չէ, ում հետ հաճելի է զբաղվել սեքսով, այլ նա, ում հետ ունենք ընդհանուր հետաքրքրություններ, արժեքներ, կամ էլ նյութական օգուտ:
Չորորդ մակարդակ՝ զգացմունք
Դրանք զույգերն են, որոնք ստեղծվում են սրտի թելադրանքով, կամ ինչպես ասում են, սիրո արդյունքում:
Հինգերորդ մակարդակ՝ համատեղ ինքնադրսևորում
Դա հարաբերություններն են, որտեղ մարդիկ ոչ միայն սիրում են մեկմեկու, այլ նաև կարող են զբաղվել համատեղ գործունեությամբ կամ արվեստով:
Վեցերորդ մակարդակ՝ զարգացում
Դա այն մարդու ընտրությունն է, ում հետ ձեր ճանապարհները նույնն են:
Ամեն մեկս ունենք մեր կյանքի ճանապարհը և խնդիրը: Մարդու ընտրությունը, ով լուծում է նմանատիպ խնդիրներ՝ էականորեն կթեթևացնեն կյանքի դասերի յուրացումը:
Յոթերորդ՝ հոգևոր
Դա հոգով իրար մոտ մարդկանց միությունն է:
Այդպիսի զույգերը՝ հազվագյուտ երևույթ են:
Ինչպես ասում է հին իմաստությունը՝ չկան թշնամիներ, չկան ընկերներ, կան ուսուցիչներ: Երբ բացվում են մեր կյանքում տեղի ունեցած հարաբերությունների բոլոր դասերը՝ սիրտը լցվում է անհավանական սիրով և երախտագիտությամբ՝ կյանք անունով խաղի բոլոր զուգընկերների հանդեպ: