
Ինչպես տեղակացրել էինք հանկարծամահ է եղել «Խոստումը» ֆիլմի երաժշտության հեղինակ Քրիս Քորնելը: Ամերիկացի երաժիշտ Քրիս Քորնելի մահը դիտարկվում է որպես ինքնասպանություն: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Դետրոյթի ոստիկանության մամուլի քարտուղար Մայքլ Վուդիի խոսքով՝ ինքը չի կարող մանրամասներ տրամադրել այն մասին, թե ինչն է քննիչներին բերել այդ վարկածին: Նա նշել է, որ դեպքի վայրում «դա հուշող բաներ են նկատվել»:
Վուդին նաև հայտնել է, որ Քորնելը մահացել է MGM Grand Detroit հյուրանոցում: Երաժշտի կինը զանգահարել է ընտանիքի ընկերոջն ու խնդրել ստուգել իր ամուսնու վիճակը: Ընկերն ուժով բացել է հյուրանոցային համարի դուռը և լոգասենյակի հատակին հայտնաբերել Քորնելի մարմինը: