Ռեժիսորը «Դոմինո» սիթքոմի ռեյթինգի ու նոր եթերաշրջանի մասին. life.tert.am
Advertisement 1000 x 90

Ռեժիսորը «Դոմինո» սիթքոմի ռեյթինգի ու նոր եթերաշրջանի մասին. life.tert.am

 Tert.am Life–ը զրուցել է սիթքոմի ռեժիսոր Հարություն Խալաֆյանի հետ և պարզել, որ  սիթքոմն այսքանով չի ավարտվում։ Թե 3 ընկերներն այս անգամ ինչ պատմությունների մեջ կընկնեն, դեռևս սցենարիստներն էլ չգիտեն։

««Դոմինոն» ունենալու է նաև 5–րդ եթերաշրջան։ Առայժմ չգիտեմ` ինչ փոփոխություններ կլինեն դերասանական կազմում, քանի որ աշխատանքները նոր ենք սկսել։ Այդօրինակ հարցերի պատասխանները պարզ կլինեն նոր եթերաշրջանի սցենարը գրելուց հետո»,– նշեց նա։

Սովորաբար նախագծերն առաջին, երկրորդ եթերաշրջանում ունենում են բարձր ռեյթինգ, որը հետզհետե նվազում է։ «Դոմինոյի» դեպքում ճիշտ հակառակ պատկերն է։ Հարությունը հայտնեց, որ եթերաշրջան առ եթերաշրջան նախագծի ռեյթինգն ավելանում է։ Հենց դա էլ խթանել է, որպեսզի սիթքոմն ունենա նաև 5–րդ եթերաշրջան։

Այս ցուցանիշը պարտավորեցնող է ստեղծագործական թիմի համար։ Հարությունը նշեց, որ նոր եթերաշրջանում սպասվում են էլ ավելի հետաքրքիր զարգացումներ, այլապես նախագիծը շարունակելն իմաստ չէր ունենա։

Ամբողջությամբ՝ life.tert.am