Ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը մասնակցել է Dior ֆրանսիական նորաձևության տան գովազդային արշավին: Նրա մասնակցությամբ կարճամետրաժ տեսահոլովակը հրապարակված է YouTube-ում: Կադրում Ջենիֆերն է, դեղձանիկը և ծաղկամանը: Տեսանյութը ստեղծվել է սև-սպիտակ գույներով, կադրի հետևում հատվածներ են հնչում դերասանուհու հարցազրույցներից:
Լոուրենսը առավել հայտնի է «Քաղցած խաղեր» և «Իքս մարդիկ» ֆրանշիզաներում խաղացած դերերով: Նա «Օսկար» մարցանակի է արժանացել «Իմ ընկերը խենթ է» ֆիլմի համար և պարգևի անվանակարգվել «Խարդախություն ամերիկյան ձևով» և «Ձմեռվա ոսկոր» կինոնկարներում կատարած աշխատանքի համար: