Իսկ Դուք գիտե՞ք, որ քարերը նույնպես կարողանում են բուժել: Քարերի բուժիչ հատկություններն օգտագործվել են դեռ հին ժամանակներում: Տվյալ ժամանակում հայտնի է բնական քարերի հսկայական քանակություն, բայց շատ քչերը գիտեն, թե դրանք ինչ բուժիչ ազդեցություն են ունենում օրգանիզմի վրա:
Քարերի բուժիչ հատկությունները
Ագաթ
Ագաթներն ըստ գույնի՝ տարբեր են լինում: Յուրաքանչյուր գունային խումբ ունի որոշակի հատկություններ: Օրինակ, եթե Դուք տառապում եք գաստրիտով կամ ինչ-որ այլ մարսողական հիվանդությամբ, ապա Ձեզ կօգնի դեղին ագաթը: Խնդիրներ ունեք վահանաձև գեղձի հետ կապվա՞ծ: Այդ դեպքում Ձեզ կօգնի երկնագույն ագաթը:
Ծովակն կամ ակվամարին
Այս քարը կօգնի Ձեզ պահպանել հոգեկան հանգստությունը և հավասարակշռությունը: Իսկ եթե Դուք չեք սիրում երկար ճանապարհ ընկնել կամ տառապում եք ծովային հիվանդությամբ, ապա այս քարը Ձեզ համար օգտակար կլինի:
Փիրուզ
Իր հատկություններով ամենազարմանալի քարերից մեկը, քանի որ այն կարծես թե զգում է իր տիրոջը: Առողջական վիճակի վատացման առաջին իսկ նախանշանների դեպքում քարը սկսում է խամրել՝ դրանով նախազգուշացնելով տիրոջը սկսվող հիվանդության մասին:
Մարգարիտ
Դեռևս Ավիցենան իր «Կանոնում» հրապարակել է այս քարի հրաշագործ հատկությունների մասին: Մարգարիտն օգնում է կատարակտի և աչքի այլ հիվանդությունների դեպքում, հիպերտոնիայի, նևրոզների ժամանակ, ինչպես նաև կանխարգելում է քարերի առաջացումը երիկամներում:
Կատվի աչք
Այս քարը համարվում է հմայիլ: Քարը կարող է օգտակար լինել այն մարդկանց, ովքեր տառապում են բրոնխային հեղձուկով, նևրոզներով, հիպերտոնիայով և սակավարյունությամբ:
Մալաքիտ
Աշխարհի շատ ժողովուրդների մոտ այս քարը համարվում է բուժիչ, քանի որ այն բարերար ազդեցություն է ունենում հորմոնալ համակարգի վրա:
Նեֆրիտ
Նեֆրիտը հունարենից թարգմանաբար նշանակում է «երիկամ», և այդ նշանակությունն ամբողջովին արտահայտում է այդ հանքաքարի բուժիչ հատկությունները: Այս քարն ընդունակ է նաև նվիրել կենսական ուժ և ամուր առողջություն:
Սաթ
Գոյություն ունեն ապացույցներ, որ սաթն ունի հակաքաղցկեղային հատկություններ: Սաթը կարող է նաև օգտակար լինել գլխացավերի և վահանաձև գեղձի հետ կապված պրոբլեմների դեպքում:
Հասպիս
Չինաստանում այս քարը համարվում է կանացի սկզբի՝ «Ինի» գլխավոր կրողը, իսկ ավելի ճշգրիտ՝ խորհրդանշում է կանացի գեղեցկությունը, և դա պատահական չէ: Այս քարից պատրաստված զարդը բուժում է կանացի հիվանդությունները, իսկ եթե հասպիսը կարմիր գույնի է, ապա այն կօգնի կանգնեցնել արյունահոսությունը, ինչպես նաև կազատի ատամի ցավից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը