«Այսօր Հայաստանում ընդդիմություն կարող են միայն մեր նման տղաները լինել». Աշոտ Աղաբաբյանի (Բուռնաշ). lragir.am
Advertisement 1000 x 90

«Այսօր Հայաստանում ընդդիմություն կարող են միայն մեր նման տղաները լինել». Աշոտ Աղաբաբյանի (Բուռնաշ). lragir.am

lragir.am-ը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի (Բուռնաշ) հետ

– ԱԺ անդրանիկ նիստում Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ 2040 թվականին ՀՀ բնակչությունը կհասնի 4 մլն-ի, տնտեսական խնդիրները կվերանան, սոցիալական բեռը կթեթևանա։ Ի՞նչն էր խանգարում իշխանությանը այս տարիների ընթացքում այդ խնդիրներին լուծում տալ։ Հասարակությունն իրավունք ունի՞ կասկածի տակ առնել այս խոստումները, հաշվի առնելով, որ նախկինում տրված բազմաթիվ խոստումներ այդպես էլ չեն իրագործվել։

– Անկեղծ ասած, ես ՀՀ նախագահի ելույթը չեմ լսել։ Ես հայկական հեռուստատեսությունից մի քիչ հեռու եմ, դրա ժամանակը չունեմ, որ հեռուստացույց նայեմ։ Ես մինչև իմ կյանքի վերջի արձակուրդն եմ ստացել, թոշակառու եմ և ուզում եմ իմ գործով զբաղվել։ Եթե դուք ասում եք, որ 2040 թվականին այսպես կամ այնպես կլինի, դրանք ցանկություններ են, և չկա որևէ երկրի նախագահ, որ իր երկրի վերաբերյալ ցանկություններ, ապագայի տեսլական չունենա։

Մյուս կողմից, եթե մենք պլանավորել ենք, թե ինչ կլինի հաջորդ տարի կամ երկու-երեք տարի անց, պետք է դրանք ռեալության սահմաններում լինեն։ Գուցե նախագահն ունի ավելի շատ տեղեկատվություն, որ նման տեմպերով, նման աշխարհագրական դիրքում գտնվելով, նման բնավորության տեր ժողովուրդները կարող են շատ արագ բազմանալ։ Այսօր մարդիկ ամուսնանում են, 1-2 երեխայից ավելի չեն ունենում։ Այդ բոլորը մեր բնավորության, միջավայրի հետ կապված են։ Ինչ խոսք, այսօր մենք նաև պատերազմի մեջ ենք, դրա համար նման ժամկետներ նշվել է մեր իրավիճակից ելնելով։ Իսկ ընդհանուր առմամբ, ո՞վ չի ուզի, եթե ոչ թե 2040 թվականին, այլ 2025 թվականին հասնենք այդ արդյունքին։

Ես, օրինակ, կցանկանամ, որ սահմանադրական փոփոխություններով այնպիսի դրական տեղաշարժ լինի, որ յուրաքանչյուր հայ ցանկություն ունենա գալ Հայաստան ապրելու, ներդրումներ անի, բայց գիտենք, որ ամեն մարդ չի ուզենա պատերազմական գոտում ապրի։ Դրա  համար էլ մարդիկ գնում են, միայն սոցիալական իրավիճակը չի խնդիրը։ Մարդն իր տղաներին վերցնում հեռանում է, որ նրանք չգնան զոհվեն։ Եթե մարդը երկրատեր չի, բնականաբար, նա պիտի իր երեխաներին վերցնի գնա։ Այնպես չի, որ բոլորը մտածում են, որ պետք է հայրենիքի համար զոհվեն։ Այսօր հեռուստացույցով ցուցադրվող ֆիլմերը մաֆիայի մասին են, 10 ֆիլմից մեկն է հայրենասիրական։ Ազգային, նժդեհական ոգին մեր հեռուստատեսությամբ չկա։ Ազգային գաղափարախոսության դպրոց, դաստիարակություն չկա, ու դա խոսելով չի, անել է պետք։

Երեխան երբ ծնվում է, անգամ մանկապարտեզի դաստիարակչուհին իր հոգում պետք է ունենա հայրենատիրությունը, որ երեխաներին այդպես մեծացնի, որ չփախչեն, որ իմանան, որ Աստծուց ամենամեծ պարգևը հայրենիքի համար զոհվելն է։ Այսօր խոսում են «ազգ-բանակի» մասին։ «Ազգ-բանակը» այն դաստիարակությունն է, որ մարդը պետք է ստանա մանկապարտեզից, դպրոցից, բուհից։ Մենք պետք է դասընթացներ անցկացնենք զինվորական կյանքի, զինվորական մտածողության, երկրի անվտանգության մասին։ Զենք բռնող մարդը երկրատեր մարդ է։

– Պարոն Աղաբաբյան, Ձեզ համար ընդունելի՞ է ԼՂ խնդրի կարգավորման կազանյան տարբերակը, որի մասին բաց հայտարարվեց, թե ինչ սկզբունքներ են դրված հիմքում, մասնավորապես տարածքների վերադարձը։

– Երբեք տարածքներ չի կարելի վերադարձնել, որտեղ դեռ արյան հոտ կա։ Երկրորդ՝ իմ կարծիքով, տարածքների խնդիրը ժամանակը պետք է լուծի։ Ժամանակը ցույց կտա, թե այդ հողի տերն ով է։ Այսօր, իմ կարծիքով, աշխարհը պետք է կանգնի մի ճանապարհի վրա, որ Արցախը համարի ազատ տնտեսական գոտի, որը կլինի ոչ Հայաստանինը, ոչ Ադրբեջանինը։ Թող մի 100 տարով նման կարգավիճակ տան, Արցախի ժողովուրդն իր հարևանների հետ ապրի, տնտեսական փոխհարաբերությունների մեջ մտնի։ Դարերով չի կարելի թշնամիներ լինել։

Դարերով թշնամի կարելի է լինել այն ժողովրդի հետ, որը ցեղասպանության է ենթարկել տվյալ երկրին։ Դա էլ կարող է անցնել, երբ ցեղասպանության կատարած կողմն աշխարհից ներողություն խնդրի։ Ներողությունն ինչի՞ համար է. մարդու վիրավորանքը, մարդու վիշտը թեթևացնելու համար է։ Այլապես Կռիլովի հերոսների նման ժողովրդին տարբեր կողմեր քաշելով՝ ոչինչ չի ստացվի։  Մեր ժողովուրդն իրավունք ունի յուրաքանչյուր ժողովրդի նման խաղաղ ապրելու, աշխատելու, վաստակելու իր հացի փողը, իր երկրի կառուցումը, տնտեսական զարգացումը։ Աշխարհը, չգիտես ինչու, չի տալիս այդ հնարավորությունն Արցախին։ Այսօր Ադրբեջանն իր նավթի փողերով կարող է բոլորին էլ գնել և իր ուզածն անել, իսկ մեզ մնում է զենք բռնել ու պաշտպանել մեր երկիրը։

Ես այսօր աշխարհին քննադատում եմ հենց միայն նրա համար, որ իրենք լավ են ապրում, բայց տեսնելով Ղարաբաղի այս վիճակը, ճիշտ լուծում չեն գտնում խնդրին։ Դրա համար, իմ կարծիքով, Ղարաբաղի անկախությունը պետք է 100 տարով ամրագրված լինի, ինքը 100 տարվա ընթացքում ապացուցի իր հարևաններին, որ կարող է լավ հարևան լինել, որ ոչ մեկից պակաս չի՝ ոչ ադրբեջանցիներից, որ պարսիկներից, ոչ թուրքերից։

– Ընդդիմությունը հայտարարում է իշխանություններից ազատվելու համար «դիմադրության ճակատ» ստեղծելու անհրաժեշտության մասին։

– Ի՞նչ ճակատ, ո՞ւմ դեմ ճակատ։ Այդ նույն ընդդիմությունից եկեք տեսնենք, թե քանիսն են Արցախում եղել, ոչ թե զբոսնելու, այլ զենքը ձեռքին սահմանին կանգնելու համար։ Այսօր Հայաստանում ընդդիմություն կարող են միայն մեր նման տղաները լինել, որոնք ամագ ունեն իրենց պետության, իրենց ժողովրդի, իրենց հող ու ջրի համար։ Իսկ մենք շատ պարզ հասկանում ենք, որ էսօր մեր ընդդիմությունն Ադրբեջանն է։ Այդ ընդդիմությանը ժողովուրդը չի ճանաչում։ Այդ ընդդիմությունը թող քիչ երկիրը թալանի։

Բայց հասարակության մեծ մասը կարծում է, որ իշխանությունն է թալանում երկիրը։

– Իշխանությունը չի թանալում, ընդդիմությունն է թալանում։

– Իսկ ո՞վ է ձեր նշած ընդդիմությունը։ Օրինակ, Գագիկ Ծառուկյանն ասում է, որ իրենք ևս ընդդիմություն են, բայց նույն դաշինքի անդամը հայտարարում է, որ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջև տարբերություն չկա։

– Բա դրա մասին է խոսքը: Երբ որ պետության մեջ կստեղծվի մի պայման, որ Հայաստանի բոլոր կոմունիկացիաները՝ գազ, ջուր, լույս, 60 տոկոսի սեփականատեր կլինի պետությունը, այդ ժամանակ այդ 4 մլն հայը 2040 թվականից ավելի շուտ կգա Հայաստան։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:



Նման նյութեր