Սաուդյան Արաբիայում ծարավից տոչորվող օձին ջուր են խմեցրել շշով (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Սաուդյան Արաբիայում ծարավից տոչորվող օձին ջուր են խմեցրել շշով

Համացանցում հրապարակել են օձի տեսագրությունը, որը ջուր է խմում շշով: Ինչպես գրել է Daily Mail-ը, այդ դեպքը տեղի է ունեցել Սաուդյան Արաբիայում: Տեսահոլովակում երևում է, թե ինչպես է օձն ագահաբար ջուր խմում շշով, որը բռնել է կադրից դուրս գտնվող մարդը: Երբ շշի պարունակությունը վերջացել է, սողունը հեռացել է:

Հրատարակությունը նշում է, որ Ռուբ Էլ Խալի անապատում, որտեղ էլ, ենթադրաբար, տեղի է ունեցել մարդու հետ օձի հանդիպումը, ջերմաստիճանը կազմում է ըստ Ցելսիուսի 40 – 50 աստիճան:

Ավելի վաղ նման դեպք է տեղի ունեցել Հնդկաստանում թագավորական կոբրայի հետ, որը սողացել է բնակավայր ջուր չլինելու պատճառով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: