Այս բաղադրատոմսով կմոռանաք, թե ինչ բան է հացը. մածունով պատրաստված համեղ լոշիկներ
Advertisement 1000 x 90

Այս բաղադրատոմսով կմոռանաք, թե ինչ բան է հացը. մածունով պատրաստված համեղ լոշիկներ

Այս բաղադրատոմսը կօգնի Ձեզ հիշել մանկության համերը:

Մածունով պատրաստված լոշիկներ

Բաղադրիչներ խմորի համար

Մածուն – 500 մլ

Սոդա – 1 թ/գ

Ձու – 1 հատ

Բուսայուղ – 2 ճ/գ

Ալյուր – 500-550 գ

Կարագ – 50 գ

Աղ

Բաղադրիչներ միջուկի համար (ըստ ճաշակի)

Նրբերշիկ կամ ապուխտ և պանիր

Շոգեխաշած սունկ

Շոգեխաշած կաղամբ

Կարտոֆիլի պյուրե

Կաթնաշոռ կանաչիով

Պատրաստման եղանակը

Մածունի մեջ խառնել սոդան: Ավելացնել ձուն և բուսայուղը:

Ալյուրը մաղել և ավելացնել ջրիկ զանգվածի մեջ: Փափուկ խմոր հունցել: Եթե պետք լինի, ևս մի փոքր ալյուր ավելացնել: Հնարավոր է, որ խմորը մի փոքր կպչի ձեռքերին: Խմորի վրա ալյուր ցանել, ծածկել սրբիչով, թողնել 10 րոպե:

Խմորը բաժանել 8-9 մասի: Խմորի կտորները գրտնակել՝ մի փոքր ալյուր ցանելով, և տալ ճկույթի հաստության լոշիկի ձև: Կենտրոնում դնել նախօրոք պատրաստած միջուկը, կպցնել եզրերը և ձեռքով հարթեցնել: Նորից թողնել 2-3 րոպե:

Քանի դեռ լոշիկները հանգստանում են, տաքացնել թավան՝ մի փոքր բուսայուղ լցնելով: Հետո տապակել լոշիկները փակ կափարիչի տակ:

Հալեցնել կարագը: Յուրաքանչյուր պատրաստի լոշիկի վրա կարագ քսել: Շարել իրար վրա, ծածկել սրբիչով և թողնել 10-15 րոպե:

Պատրաստեց Անի Գաբուզյանը