Չինաստանի Լյաոնինի նահանգի Շենյան քաղաքի բնակիչը վզափոկով կոկորդիլոսի հետ շրջել է մարդաշատ փողոցներով, իսկ այնուհետև դրանից խորոված է պատրաստել: Այս մասին հաղորդել է Daily Mail հրատարակությունը:
Երախը մեկուսաժապավենով փաթաթված կոկորդիլոսը տիրոջ հետևից քայլել է հետին թաթերի վրա՝ հատուկ լծասարքով: Արտասովոր տեսարանը գրավել է բազմաթիվ մարդկանց: Ոմանք փորձել են լուսանկարվել սողունի հետ:
Չինացին կոորդիլոսին տարել է իր խորովածանոց, ինչից հետո մորթել է գիշատչին և դրա միսը խորովել վաճառելու համար:
Սողունի երկարությունը կազմել է շուրջ մեկուկես մետր: Դրան պահում էին ֆերմայում, որտեղ կոկորդիլոսներ են բուծում մսի համար: