Մայիսի 23-ին Լոնդոնում բացվեց աշխարհի ամենանշանավոր և հեղինակավոր այգեգործական ցուցահանդեսը՝ Չելսիի ծաղկի շոուն:
Vip օրը շոու այցելած հայտնիների թվում էին դերասաններ Ջուդի Դենչը և Հյու Բոնևիլը, մեդիամագնատ Ռուփերտ Մերդոքը: Ավանդույթի համաձայն, ցուցահանդես է եկել Եղիսաբեթ թագուհին, այս անգամ՝ ամուսնու՝ արքայազն Ֆիլիպի, արքայադուստր թոռնուհիների՝ Բեատրիսի և Էժենիի, Էսեքսի կոմսուհի և Քեմբրիջի դքսուհի Քեյթի ուղեկցությամբ:
Այցելության համար 91-ամյա թագուհին ընտրել էր երկնագույն ծաղիկներով բաց գույնի կիսաշրջազգեստ և երկնագույն պիջակ: Չելսիի ծաղկի շոուն կտևի մինչև մայիսի 27-ը, դրա բոլոր տոմսերը վաճառվել են բացումից երկու շաբաթ առաջ:
express.co.uk