НТВ հեռուստաընկերության «Поедем, поедим!» հաղորդման հաղորդավար Ջոն Ուորենը նկարահանող խմբի հետ Երևան է ժամանել՝ նկարահանելու Սիրուշոյին նվիրված թողարկումը։ Ջոն Ուորենը հարցազրույց է պատրաստել «Պռեգոմեշ» հավաքածուի մասին։
Սիրուշոն Instagram-ի սթորի բաժնում տեսանյութեր է հրապարակել, որտեղ պատմում է, թե ինչպես են պատրաստվում «Պռեգոմեշ» զարդերը։ Հարցազրույցն անցկացվել է արվեստանոցում, որտեղ պատրաստվում են զարդերը։ Սիրուշոն իր ձեռքով զարդ է պատրաստել և նվիրել Ջոնին։