
BMW ընկերությունը ներկայացրել է Concept 8 Series նոր կոնցեպտուալ մոդելը: Շնորհանդեսի տեսահոլովակը հրապարակված Է YouTube-ում:
Մակնիշի ներկայացուցիչների խոսքով՝ այդ ավտոմոբիլն ակնառու կերպով ցույց է տալիս, որ «դինամիկան և արդի շքեղությունը կարող են ընթանալ ձեռք-ձեռքի տված»: «Դա շքեղ մարզական ավտոմոբիլ է, որը զուտ դինամիկան և շքեղությունը մարմանավորում է, ինչպես ուրիշ ոչ մեկը:
Ինձ համար այն դարձել է զուտ ավտոմոբիլային հմայքի մի պատառիկ»,- ասել է BMW Group Design-ի ավագ փոխնախագահ Ադրիան վան Հոոյդոնկը:
Հավելենք, որ ավտոմեքենայի ղեկը քառակուսի է հիշեցնում, այն երեսպատված է հակադրական շերտագծեր ունեցող կաշվով: Սպասվում է, որ ավտոմեքնան սերիական տարբերակ կստանա 2018 թվականին: