Takprosot.cc կայքը ներկայացրել է մայոնեզի օգտագործման 7 անսովոր միջոց:
Մաքրում ենք հետքերը: Նավթից, այլ նյութերից ձեռքերին առաջացած հետքերը կարելի է մաքրել մայոնեզի օգնությամբ: Այն քսեք մատներին, մի փոքր տրորեք, թողեք մի քանի րոպե, ապա լվացեք տաք ջրով:
Մաքրում ենք սպիտակ հետքերը: Եթե ցանկանում եք մաքրել թաց ամաններից առաջացած հետքերը փայտե սեղանից, կեղտոտ մասին մայոնեզ քսեք, ապա մաքրեք անձեռոցիկով:
Մազերը խնամելու միջոց: Եթե ցանկանում եք գեղեցիկ մազեր ունենալ, օգտագործեք տան պայմաններում պատրաստված մայոնեզ: 1 ճաշի գդալ մայոնեզը քսեք մազերին, թողեք մի քանի րոպե, ապա լավ լվացեք շամպունով:
Փրկում է ոջիլներից: Եթե ձեր երեխան ոջիլով է վարակվել, նրա մազերին տնային պայմաններում պատրաստված մայոնեզ քսեք: Մի քանի ժամ անց նրանք կանհետանան:
Մաքրում ենք նկարները: Եթե երեխաները նկարել են պատերին, մի փոքր մայոնեզ քսեք անձեռոցիկին և մաքրեք այդ հատվածը:
Ամրացնում ենք եղունգները: Որպեսզի եղունգները չշերտավորվեն և ամուր լինեն, պարբերաբար եղունգների համար մայոնեզից պատրաստված դիմակներ օգտագործեք:
Մաքրում ենք պիտակների հետքերը: Պիտակների հետևանքով առաջացող հետքերից ազատվելու համար ևս կարող եք մայոնեզ օգտագործել: