Դերասանուհի Շերոն Սթոունը Closer Weekly-ին տված հարցազրույցում պատմել է իր հետ 15 տարի առաջ տեղի ունեցած սարսափելի պատմությունը:
Դերասանուհին ասել է, որ 2001 թ. գործնականում մահացել է ուղեղի արյունազեղման հետևանքով: Սթոունը շտապ հոսպիտալացվել է: Մինչ բժիշկները պայքարել են նրա կյանքի համար, Սթոունի հոգին թափառել է անհասկանալի և անորոշ վայրում, որտեղ եղել են նաև նրա մտերիմները, ընկերները, հարազատները, որոնք այդ ժամանակ արդեն ողջ չեն եղել: «Ես տեսա սպիտակ լույսի հսկայական պտտահողմ: Ու գնացի դեպի այդ վառ, հրաշալի լույսը: Ես սկսեցի տեսնել ինձ համար շատ թանկ մարդկանց, որոնք այդ ժամանակ արդեն մահացած էին: Դա նման էր ճամփորդության ինձ ծանոթ աշխարհի սահմանից դուրս: Բայց ամեն ինչ շատ արագ տեղի ունեցավ: Մեկ, ու վերջ: Հանկարծ ես հայտնվեցի իմ մարմնում: Տեղի ունեցածը մեծապես ազդել է ինձ վրա, ես արդեն երբեք չեմ կարողանա լինել այնպիսին, ինչպիսին եղել եմ դրանից առաջ»:
Սթոունի օրգանիզմը լիովին վերականգնվել է հետագա մի քանի տարիներին: Դերասանուհին ստիպված է եղել նորից քայլել ու խոսել սովորել: