Կորեական I’m Sorry For My Skin մակնիշը ներկայացրել է նոր կոսմետիկական արտադրանք: Այս մասին հաղորդվում է մամուլի տեղեկագրում:
Խոսքը վերաբերում է այսպես կոչված «մեղապարտուհիների դիմակներին»: Մակնիշի ներկայացուցիչների խոսքով՝ գործվածքյա դիմակը դնելով դեմքին կարելի է ազատվել սուրճի, սիգարետների, ալկոհոլի և նիկոտինի գործածության հետևանքներից:
Դիմակները հանգստացնում և խոնավացնում են մաշկը, իսկ արդյունքը պահպանվում է 120 ժամ: Բաղադրության մեջ մտնում են գերչակաձեթը, ծառակերպ քաջվարդի լուծամզուքը, ինչպես նաև երիցուկի և ցենտելայի լուծամզուքը: