Թողարկվել է «Պադինգթոնի արկածները 2» ֆիլմի առաջին թրեյլերը (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Թողարկվել է «Պադինգթոնի արկածները 2» ֆիլմի առաջին թրեյլերը

Համացանցում հայտնվել է «Պադինգթոնի արկածները 2» ֆիլմի առաջին թիզեր-թրեյլերը: Հոլովակը StudiocanalUK YouTube-ալիքում հրապարակվել է այսօր՝ մայիսի 30-ին: Կինոնկարի համաշխարհային պրեմիերան նշանակված է նոյեմբերի 9-ին:

Ժապավենը ներկայացնում է արջուկի պատմությունը, որն ապակիներ լվացող է աշխատում բրիտանական փոքրիկ քաղաքում:

Կատակերգությունում գլխավոր դերերը կատարում են Հյու Գրանտը, Բրենդան Գլիսոնը և Փիթեր Քափալդին: Պադինգթոնին հնչունավորել է Բեն Ուիշոուն: Ռեժիսորը Փոլ Քինգն է: Ֆրանշիզայի առաջին մասն էկրան է բարձրացել 2014 թվականին, դրա հիմքում դրվել է անգլիացի գրող Մայքլ Բոնդի մանկական գիրքը: