
Ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեն հաստատել է, որ հունիսի 4-ին Մանչեստերում կկայան իր բարեգործական համերգը, որից ստացվելիք հասույթը կուղղվի նախորդ շաբաթ այս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի ընտանիքներին և տուժածներին: Համերգի մասին ազդագիրը երգչուհին հրապարակել է Twitter-յան իր միկրոբլոգում:
Շոուն կանցկացվի One love Manchester խորագրով և տեղի կունենա Emirates Old Trafford մարզադաշտում:
Միջոցառմանը սպասվում են Ջասթին Բիբերի, Քեթի Փերիի և Coldplay ռոք խմբի ելույթները: