Մայրս շոկի մեջ է, սակայն լավ գիտի, որ եթե ինչ-որ բան մտածել եմ, կանեմ. Եվա Ռիվաս (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Մայրս շոկի մեջ է, սակայն լավ գիտի, որ եթե ինչ-որ բան մտածել եմ, կանեմ. Եվա Ռիվաս

Երգչուհի Եվա Ռիվասն Instagram-ի իր էջում անդրադարձել է նիհարելու խնդրին։ Նա տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է.

«Մայրս շոկի մեջ է, սակայն լավ գիտի, որ եթե ինչ-որ բան մտածել եմ, կանեմ: Չէ՞ որ ես Խեցգետին եմ՝ կամ պետք է բազմոցին նստեմ, կամ էլ մարզասրահում ապրեմ: Ամեն օր 8 ժամ մարզասրահում, Կառլ! Ի դեպ, սա շատ մտածված քայլ է: Շատ գրագետ եմ կազմակերպել դասընթացները, երկու 40 րոպեանոց ընդմիջում ունեմ սնվելու համար, այնպես որ այսօր մարզումներից հետո նույնիսկ կարողացել եմ ինքնուրույն դուրս գալ մարզասրահից: Մի խոսքով, 3 շաբաթ ինձ մի փնտրեք, առանց այդ էլ պարզ է, թե որտեղ եմ»: