Greatpicture.ru-ն գրում է. գաղտնիք չէ, որ ավելորդ քաշը հաճախ խոչընդոտ է դառնում երջանիկ կյանքի ճանապարհին։ Կանանց մի զգալի հատված կարծում է, որ դա տեղի է ունենում այն պատճառով, որ տղամարդիկ իրենց գեղեցիկ չեն համարում։ Ինչ են տղամարդիկ պատասխանում այն հարցին, թե ինչու չեն ցանկանում հանդիպել գեր կանանց հետ։
Գեղեցկությունը սուբյեկտիվ է։ Կան խոշորամարմին և կան գեր մարդիկ։ Բայց կանանց մեծ մասը չի ցանկանում հանդիպել իրենից կարճահասակ տղամարդկանց հետ։ Նույնը գեր կանանց դեպքում է։
Ես սեփական փորձով եմ զգացել՝ ինչ է նշանակում՝ գեր լինել։ Նիհարելը շատ դժվար է եղել, իսկ քաշը պահպանելը՝ էլ ավելի։ Ավելորդ քաշից առաջինը տուժում է ինքնագնահատականը։ Այդ պատճառով էլ ես ապրումներ կունենայի կնոջս համար, եթե նա ավելորդ քաշ ունենար։
Եթե կինն ավելորդ քաշ ունի, նշանակում է՝ վտանգի է ենթարկում իրեն, իր առողջությունը։ Ամենայն հավանականությամբ, նա ալարկոտ է, դժգոհ և չի սիրում իրեն։ Կներեք, բայց ծալքերը որևէ գեղեցկություն չունեն։
Գեր կանայք պարզապես հոգ չեն տանում իրենց մասին։
Առաջին հերթին դա վտանգ է առողջությանը։
Գեր կնոջ կողքին բարեկազմ տղամարդը տարօրինակ և ծիծաղելի տեսք է ունենում։
Ես հարգում եմ մարդկանց, ովքեր առողջ կենսակերպ են վարում, քանի որ ինքս այդպես եմ ապրում։ Գիրությունը համատեղելի չէ դրա հետ։ Այդպիսի կանայք հարգանք չեն առաջացնում։
Թմբլիկ այտերը կարող են քնքուշ տեսք ունենալ։ Բայց ավելորդ քաշը տգեղ է։
Ես չեմ ցանկանում լինել կնոջ կողքին, ով կարցրել է վերահսկողությունն իր անձի նկատմամբ։
Ես տանել չեմ կարողանում ալարկոտներին։ Եթե նրա համար դժվար է 30 րոպե սպորտով զբաղվել, դա ինձ համար ալարկոտության վառ նշան է։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը