Telegram ընկերությունը հաստատել է մեսենջերի web-տարբերակի աշխատանքի խափանման վերաբերյալ Twitter-ի օգտատերերի բազմաթիվ հաղորդագրությունները մի շարք երկրներում:
Առանձին օգտատերեր նշում են, որ խափանումը շարունակվում է մեկ ժամից ավելի: Ընկերությունը խափանումը բացատրում է դոմենային անունների (DNS) համակարգի հետ կապված խնդիրներով:
Մեսենջերի շարժական հավելվածները շարունակում են աշխատել, ընդգծում է Telegram-ը:
Ընկերությունը հայցում է իր օգտատերերի ներողամտությունը, ինչպես նաև հուսով է, որ շուտով խնդիրները կվերացվեն: