«Երևանյան ամառ» ծրագրի ընթացքում առաջին անգամ տեղի է ունենալու արագընթաց մեքենաների մրցաշար
Advertisement 1000 x 90

«Երևանյան ամառ» ծրագրի ընթացքում առաջին անգամ տեղի է ունենալու արագընթաց մեքենաների մրցաշար

Առաջին անգամ «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակներում կանցկացվի «Դրեգ րեյսինգ» արագընթաց Երևան սպորտային մեքենաների մրցաշարը։ STR ակումբի նախագահ, Ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահության անդամ Արսեն Մանուկյանն ասաց, որ մրցաշարը անց է կացվելու հունիսի 4-ին՝ Երևան-Մասիս հին ճանապարհի հատվածում։

«Մենք քաղաքապետարանի հետ դեռ 2010 թվականից համագործակցում ենք, նրանք մեզ շատ են աջակցում մեր կազմակերպած միջոցառումների առումով։ Այս տարի մեր բոլոր միջոցառումներն ընդգրկել ենք «Երևանյան ամառ 2017» ծրագրում։ Մրցաշարում լինելու է 6 դաս, 18 անվանակարգ։ Հաղթողները ստանալու են գավաթներ, մեդալներ, տարբեր նվերներ»,- ասաց Արսեն Մանուկյանը։

Նա հավելեց, որ լինելու են տարբեր տեսակի մեքենաներ և մինչև 40 մասնակից։ Մրցաշարին մասնակցում են և՛ կանայք, և՛ տղամարդիկ։ STR ակումբի՝ Երևանում կազմակերպած հաջորդ միջոցառումը լինելու է հուլիսի 16-ին, որը կոչվում է «Երևան դրիֆթինգ» ավտո-մոտո շոու: Այն կանցկացվի Վազգեն Սարգսյան մարզադաշտի հարակից տարածքում։