Think Greek ամերիկյան մակնիշը թողարկել է զարդերի հավաքածու, որը նվիրված է կախարդ տղայի՝ Հարի Փոթերի մասին գրքերի ու ֆիլմերի շարքին: Այդ մասին հայտնել է The Metro-ն: Թևնոցներին տարբեր զարդեր են կցվում Հոգվարթսի դղյակի, գնացքի, բվի և կախարդական գլխարկի տեսքով:
Թևնոցներն արդեն հայտնվել են վաճառքում, դրանց գները տատանվում են 20-ից մինչև 50 դոլար: Փոթերապատումը բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգի գրքերի շարքն է պատանի կախարդ Հարի Փոթերի մասին, որոնցից առաջինը թողարկվել է 1998 թվականին:
Վեպերը թարգմանված են 77 լեզուներով և հրատարակված ավելի քան 500 միլիոն օրինակ տպաքանակով: Գրքերն էկրանավորված են, ֆիլմերում գլխավոր դերերը կատարել են Դենիել Ռեդքլիֆը, Ռուփերթ Գրինթը և Էմմա Ուոթսոնը: