Վարունգի հյութ. կարճ ժամանակում կհալեցնի որովայնի ճարպերը
Advertisement 1000 x 90

Վարունգի հյութ. կարճ ժամանակում կհալեցնի որովայնի ճարպերը

Fithacker.ru կայքը գրում է, որ վարունգը կարող է օգնել ճարպի դեմ պայքարում։ Ըստ կայքի՝ այն շատ հեշտ է պատրաստել և օգտագործել, իսկ արդյունքը զգալի է արդեն կարճ ժամանակ անց, եթե օգտագործեք պարբերաբար։ Խմիչքը նախատեսված է քնելուց առաջ օգտագործելու համար։

Այն պատրաստելու համար օգտագործվում է վարունգ և կիտրոն, որոնք ցածր կալորիականություն ունեն, հարուստ են հակաօքսիդանտներով, ինչի արդյունքում քաշի նվազեցման հարցում շատ արդյունավետ են։ Իսկ իմբիրն ու ալոէ վերան կխթանեն նյութափոխանակությունը։

Բաղադրիչներ

1 վարունգ

1 կիտրոն

մաղադանոս

1 ճաշի գդալ իմբիր

1 ճաշի գդալ ալոէ վերա

կես բաժակ ջուր

Պատրաստման և օգտագործման եղանակը

Ամեն ինչ առավել քան պարզ է։

Հարկավոր է խառնել բոլոր բաղադրիչները, խմել քնելուց առաջ։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը