Varda. Քանի՞ պարկեշտ լուսանկար է պետք հրապարակել (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Varda. Քանի՞ պարկեշտ լուսանկար է պետք հրապարակել

VARDA–ն զայրացել է իր մասին Instagram-ի բաժանորդների մեկնաբանություններից. «Իմ լուսանկարներից մեկի տակ ես նման մեկնաբանություն կարդացի. «Մի՛ փչացրու քո հեղինակությունը նման լուսանկարներով»:

Այսինքն եթե այս տրամաբանությամբ առաջնորդվենք՝ ստացվում է, որ վարկանիշը պարկեշտ լուսանկարնե՞րն են: Եվ քանի՞ պարկեշտ լուսանկար է պետք հրապարակել, սեփական վարկանիշը «մաքրելու» ու պարկեշտ աղջկա համբավ ձեռք բերելու համար: Հասկացեք վերջապես, որ պետք է ոչ թե կազմին նայել, այլ բովանդակությունը կարդալ: Իսկ քանի դեռ դուք մարդկանց գնահատում եք զտված լուսանկարներով ու «ճիշտ կազմով»՝ դուք ստիպված կլինեք սիրահարվել «գառան մորթով գայլերին»:

varda

Ես 31 տարեկան եմ ու չեմ ուզում ստել ոչ ինձ, ոչ էլ ձեզ: Ինձ դուր է գալիս իմ բնույթը ու ես պարզապես ինձ թույլ եմ տալիս հավատարիմ լինել ինքս ինձ» -գրել է Վարդան: