Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ աշխարհում մահացության ամենատարածված պատճառները կապված են սիրտ-անոթային հիվանդությունների, դիաբետի, թոքերի, քաղցկեղային հիվանդությունների հետ։ Fithacker.ru-ն գրում է, որ այս հիվանդությունները կապված են կենսակերպի, շրջակա միջավայրի, ընդունվող սննդի հետ։ Նորություն չէ, որ մեր կողմից օգտագործվող սնունդը մեծ քանակով աղ, ճարպեր և շաքար է պարունակում, ինչը վտանգում է առողջությունը։ Առողջության հետ կապված մի շարք խնդիրներից խուսափելու համար հարկավոր է կարգավորել սննդակարգը և առողջ սնունդ օգտագործել։ Այս առումով ձուկը հրաշալի միջոց է՝ սննդակարգը հարստացնելու համար։
Կանխարգելում է սրտի կաթվածը։ Ձուկը մեծ քանակով օմեգա-3 ճարպաթթուներ է պարունակում։ Բացի այդ, այն սպիտակուցի աղբյուր է։ Ձուկն օգնում է սրտին։
Վերահսկում է արյան մեջ շաքարի մակարդակը։ Ձուկը մեծ քանակով օգտակար ճարպեր է պարունակում, օգնում է կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը։
Օգնում է ուղեղի աշխատանքին։ Նորմալ աշխատանքի համար ուղեղին սննդարար նյութեր են հարկավոր։ Ձուկը մեծ քանակով սննդարար նյութեր, օմեգա-3 ճարպաթթուներ է պարունակում։ Սա նպաստում է ուղեղի արագ աշխատանքին։
Պաշտպանում է մաշկը։ Ձուկը յուղ է պարունակում, որը կարող է օգտակար լինել մեր մաշկի համար։ Այն խոնավեցնում է մաշկը՝ կանխարգելելով մաշկի չորությունը, դրան փայլ հաղորդելով և պաշտպանելով ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցությունից։
Բարձրացնում է պտղաբերությունը։ Ձկան յուղը մեծացնում է սպերմատոզոիդների քանակը՝ այդ կերպ մեծացնելով երեխաներ ունենալու հավանականությունը։ Հղիության ընթացքում կարևոր նշանակություն ունեն օմեգա-3 ճարպաթթուները։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը