Cartier ժամացույցների-ոսկերչական տունը նորացրել է Panthere de Cartier արևապաշտպան ակնոցների հավաքածուն: Այս մասին հաղորդվում է մամուլի տեղկագրում: Շարքում տեղ են գտել երեք նոր մոդելներ:
Ավիատոր ակնոցներն աչքի են ընկնում զարդարանքով և ոսպնյակների գույնով. դրանք պատրաստված են ոսկեգույն, դեղձագույն և երկնագույն երանգներով՝ հայելային էֆեկտով: Մոդելները զարդարված են հովազի պատկերով: