Աշխարհի բնակչության զգալի հատվածը սուրճի սիրահար է։ Շատերի համար առավոտը սկսվում է հենց սուրճ խմելուց։ Սուրճի մեջ պարունակվող կոֆեինը թարմացնում է, էներգիա հաղորդում։ Mirkrasoty.life կայքը ներկայացրել է սուրճի մի քանի հատկություն։
Սուրճը հակաօքսիդանտների հիմնական աղբյուրներից մեկն է։ Օրգանիզմը սուրճից ավելի շատ հակաօքսիդանտներ է ստանում, քան բանջարեղենից և մրգերից։
Սուրճի բույրը հակասթրեսային հատկություն ունի։ Կորեացի գիտնականները հանգել են այն եզրակացության, որ սուրճի բույրն օգնում է դրական մտածել։
Դրական ազդեցություն է ունենում լյարդի վրա։ Սա ազդում է հատկապես այն դեպքում, երբ ալկոհոլ եք օգտագործում։
Նվազեցնում է ինքնասպանության հակումը։ Օրվա ընթացքում 2-4 բաժակ սուրճը կարող է 50 տոկոսով նվազեցնել ինքնասպանության հավանականությունը։
Լավացնում է սպորտային արդյունքները։ Կոֆեինը մկաններին հնարավորություն է տալիս այրել ճարպերը և դրանք վերածել էներգիայի։
Կարող է նվազեցնել շաքարային դիաբետով հիվանդանալու հավանականությունը։ Ըստ որոշ մասնագետների՝ օրվա ընթացքում մի քանի բաժակ սուրճ խմելը նվազեցնում է շաքարային դիաբետի առաջացման հավանականությունը։
Օգտակար է ուղեղի համար։ Սուրճն ուղեղին հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ աշխատել։
Կարող է երջանկացնել։ ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտի կողմից անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ մարդիկ, ովքեր շաբաթվա ընթացքում 4 բաժակ սուրճ են օգտագործում, 10 տոկոսով քիչ են հակված դեպրեսիայի։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը