3 արագ միջոց ատամները սպիտակեցնելու համար
Advertisement 1000 x 90

3 արագ միջոց ատամները սպիտակեցնելու համար

Եթե ցանկանում եք սպիտակ ատամներ ունենալ, սակայն հնարավորություն չունեք թանկարժեք պրոցեդուրաների հաճախելու, կարող եք հրաշալի արդյունքի հասնել նաև տան պայմաններում: Գոյություն ունեն մի քանի խորամանկություններ, որոնց միջոցով հնարավոր է սպիտակեցնել ատամները՝ բնական ճանապարհով: healthyfoodteam.com-ը ներկայացրել է դրանցից երեքը:

Կիտրոնի հյութն ու նարնջի կեղևը

Մեկ նարինջը կեղևազատեք և կեղևով տրորեք ատամները: 4-5րոպե կատարեք այս գործողությունը: Ապա ավելացրեք մի քանի կաթիլ կիտրոնի հյութ: Նույնը կարող եք կրկնել ամիսը 3-4 անգամ, քանի որ կիտրոնաթթուն կարող է վնասել ատամների էմալը:

Ելակով

Այս միջոցը, արդեն որքան ժամանակ է, օգտագործվում է ամբողջ աշխարհում, իսկ ազդեցությունն ուղղակի ապշեցուցիչ է: Թարմ ելակը ճզմեք այնքան, մինչև խյուսանման զանգված ստանալը: Շաբաթը 2 անգամ մաքրեք ատամներն այդ խյուսով:

Խնձորի քացախ

Խնձորի քացախը խառնեք փոքր-ինչ կերակրի սոդայով և ստացված խառնուրդով մաքրեք ատամները: Սա նույնպես պետք չէ չափից շատ օգտագործել, քանի որ սոդան կարող է վնասել ատամների էմալը: Ամիսը 1-2 անգամը բավական է:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը