Ստորեւ, թարգմանաբար լոյս կ՛ընծայենք, այս յօդուածը յղուած յատուկ «Հայրենիք»ի անգլերէն բաժնի «Արմինիըն Ուիքլի»-ին համար: Աննա Աստուածատուրեան-Թուրքոթը ամերիկաբնակ գրող, դասախօս, եւ քաղաքական գործիչ է։ Պաքուի փախստական, ան «Nowhere, a Story of Exile» գիրքի հեղինակն է: 2015-էն ի վեր, Աննա Աստուածատուրեան Թուրքոթ ընտրուած է որպէս Մէյն նահանգի Ուեսթպրուք քաղաքի խորհուրդի անդամ։ Թարգմանութիւնը կատարեց Սարգիս Նազարեան:
«Դա ուղղակի ուղեւորութիւն չէր դէպի Հայաստան»,- ես ասացի իմ ընտանիքին՝ կարկամելով, վերյիշելով իմ այցելած վայրերը եւ այն ամէնը, որ կարողացայ տեսնել այնտեղ։
2016 թուականին երեք անգամ Հայաստանում եղայ՝ մասնակցելու տարբեր ժողովների ու նախագծերի եւ այդ երեք ուղեւորութիւններն էլ միասին վերցուած չեն կարող նոյնիսկ որոշակիօրէն բնութագրել այն յոյզերը, որ ապրեցի այս ժամանակաընթացքում։ Գուցէ դա այդպէս էր, որովհետեւ գրաֆիկս էր խիտ կամ գուցէ դա էր իրադարձութիւնների ճիշտ համատեղումը։ Բայց, իրաւամբ, դա մարդիկ էին, որոնց հետ հանդիպումը մի քանի գիշերն ինձ պահեց․ մտածում էի, թէ արդեօք իմ արածը բաւարար է եւ թէ բաւականաչափ եմ արդեօք ուղղորդուել այն ամէնին, ինչը կարեւոր է Հայաստանի համար, մինչ կը վերադառնայի Միացեալ Նահանգներ։
Իմ ճամբորդութիւնը սկսուեց Տուպայից դէպի Հ.Հ. թռիչքով, երբ հանդարտօրէն հասայ օդանաւակայան։ Առաջին անգամ եղել էի Զուարթնոցում, երբ 11 տարեկան փախստական էի Պաքուից։ Վայրէջքի պահին անցայ այդ սեւ հոծ գծով՝ անցեալի ու ներկայի իրադարձութիւնների բաժանարար գիծ, որոնց շնորհիւ էլ ես դարձայ այն, ինչ հիմա եմ։
Այս վայրէջքին էլ, ինչպէս եւ իւրաքանչիւր Հայաստան այցելութիւն աչքերս լցրեց։ Դա միշտ է այդպէս, անկախ այն բանից, թէ կը տեսնեմ Արարատ լեռը, թէ ոչ։ Այդ խորհրդանիշն այլեւս կարեւոր չէ ինձ համար։ Արարատը պարզապէս լուռ վկան է Հայաստանի յարատեւ կեանքի՝ ուղեւորութեանս հիմնական նպատակ, եւ դեռ նոր ճամբորդութիւններն առջեւում են։
Ուշ կէսօր էր, Մայիս 5-ը, եւ ես մի կերպ կարողացայ տեղաւորուել։ Զբօսնեցի քաղաքով, ճաշեցի վաղեմի ընկերոջս՝ Էմմայի հետ N132 դպրոցից, այնուհետեւ քնեցի դեռ չյարմարուած ժամային գօտու փոփոխութիւնից։ Յաջորդ առաւօտեան Ժամը 9:00-ին ուղեւորուեցի Արցախ։ Գրքիս՝ «Nowhere, a Story of Exile» ռուսերէն տարբերակը պէտք է լոյս տեսնէր Ստեփանակերտում՝ Մայիսի 7-ին։ Ինձ համար կարեւոր էր տարածել գիրքն այստեղ եւ ի հարկէ կարեւոր էր գտնուել այստեղ, Շուշիի ազատագրման 25-ամեակին։ Առաւօտեան, երբ ընթանում էի գիւղական ճանապարհներով, անցայ հարազատ կանաչ լեռների միջով․ ոչխարների կենդանի պատը փակել էր ճանապարհը, ձիերն ազատօրէն վազվզում էին ճամբով, եւ ցօղը վաղորդեան կանաչին։
Ես գործուածքից զգեստներ էի բերել ինձ հետ, նաեւ բրդեայ՝ երեխաների համար, ինչը սխալմունք էր Արարատեան դաշտից մեկնելու պահից։ Լեռան լանջերով աւտոուղեւորութեան ժամանակ, երբ ասեղնագործում էի, յիշեցի շարժման բաղձանքը։ Ներքուստ ժպտացի, յաղթական, եւ ապա նայեցի շուրջբոլորս՝ վայելելու լեռներից գահավիժող անձրեւաջրերի հոսքի հրաշալի տեսարանը եւ դա ուղեւորութեան չորս ժամերի ընթացքում։ Մտքումս անիծեցի Ատրպէյճանը, որ չի թոյլատրում որեւէ ինքնաթիռի մուտք գործել Ստեփանակերտ։ Արցախի ճանապարհը չափազանց երկար է եւ հէնց այդ անյարմարութիւնն է, որի հետեւանքով շատ սփիւռքահայեր չեն կարողանում տեսնել Արցախի կախարդական գեղեցկութիւնը։
Երբ հասանք Սիւնիք, վառորդը կանգ առաւ Քարաշէն գիւղում։ Ճամբորդութիւնից դեռ մի քանի ամիս առաջ ես տեղեկացուել էի հեռաւոր ազգականների կողմից, որ այստեղ են ապրել մեծ տատիս մտերիմ մի մեծ ընտանիք, մասնաւորապէս նրա եղբօր ընտանիքը, ինչի մասին մենք երբեք չէինք իմացել։ Երբ ներս մտանք, նկատեցի մարդկանց դէմքերը։ Ապշեցի, երբ ամուր կապ զգացի յատկապէս նրանցից մէկի հանդէպ, որ շատ նման էր հօրս՝ Նորիկին։ Հանեցի հեռախօսը՝ մի քանի նկար լուսանկարելու եւ մի գործուածք յայտնուեց այդ պահին։ Իմ նոր գտնուած գեղեցիկ զարմուհի Անուշը, որ հաւանաբար անուանակոչուել էր մեծ մայրիկիս անունով, տեսաւ իմ հիւսքը, լայն ժպտաց, եւ բերեց իրենը՝ ցոյց տալու ինձ։ Դա մի չքնաղ ձեռագործ զգեստ էր՝ ասեղնագործած մանրակրկտօրէն եւ բարակ ասեղներով։ Ծնողներիս արուեստը, իմ հակումը դէպի գիրը, նկարչութիւնը եւ ասեղնագործութիւնը, արտիստիկ եւ ստեղծարարութիւնը շատ խորքից է գալիս, ըստ իս։ Եւ նրան անուանադրել էին Անուշ, ինչպէս եւ ես պէտք է, չնայած ծննդավայրումս արգիլուած էր դա։ Երբ Պաքւում էի ապրում, ինձ կոչում էին Աննա, վերջինիս փոխարէն։
Գիւղական տանը այս ջերմ ընտանիքի հետ միասին արագ լանչից յետոյ, նորից ճանապարհ ընկանք։ Մինչ կը հեռանայինք, ընտանիքն ինձ ստիպեց խոստանալ, որ կանգ առնեմ խորոված ուտելու Արցախից վերադարձի ճանապարհին։ Ես ես չէի կարող մերժել։
Ստեփանակերտում ձեռնարկ էի պատրատում, որն Արցախի Մշակոյթի նախարարութեան կողմից էր կազմակերպուած։ Չնայած ինձ անձնապէս աւելի հետաքրքրում էր այնտեղ հաւաքուածների հետ շփումը՝ հարցերը, որ կ՚ուղղուէին ինձ, որպէս սփիւռքի ներկայացուցիչ։ Նրանք ցանկանում էին իմանալ, թէ մենք ինչ կարծիք ունենք իրենց ազատագրական շարժման մասին։ Հարցրին, թէ ինչու չեմ խօսում հայերէն։ Հետաքրքրւում էին, թէ ինչ կը մաղթեմ իրենց։ Բաւականին դժուար էր թաքցնել իրական յոյզերս այս հրաշալի մարդկանցից, որ եկել էին լսելու իմ գրքի մասին, որտեղ նկարագրւում է Պաքուի իմ կեանքը։ Այդ կեանքն այլեւս հերոսական կամ հետաքրքրական էլ չէ, երբ համեմատում ես այստեղի կեանքին՝ աշխատել ամէն օր եւ խնամել երեխաներին, թշնամու արտաքին յարձակումների սպառնալիքի պայմաններում։
Ամբողջությամբ՝ hairenikweekly.com