Արաբական իմաստուն մտքեր, որ կստիպեն մի պահ կանգ առնել և մտածել
Advertisement 1000 x 90

Արաբական իմաստուն մտքեր, որ կստիպեն մի պահ կանգ առնել և մտածել

Երբ խոսում ես, խոսքերդ պետք է ավելի արժեքավոր լինեն, քան լռությունը:

Ոչխարների խումբը, որին առաջնորդում է առյուծը, կհաղթի առյուծների խմբին, որին առաջնորդում է ոչխարը:

Սխալները հերքելը կրկնակի սխալ է:

Խելացին կհասկանա, եթե աչքով տաս, հիմարը` եթե հրես:

Իմաստուն կինը շաքար է ավելացնում այն ամենի մեջ, ինչ ասում է ամուսնուն և հանում է աղն այն ամենից, ինչ նրան ասում է ամուսինը:

Քամիները նավերի ուզած ուղղությամբ չեն փչում:

Նա, ով փնտրում է անթերի ընկերոջ, ընդմիշտ միայնակ կմնա:

Եթե քո հոգում դեռ մնացել է գոնե մեկ ծաղկած ճյուղ, նրա վրա անպայման կնստի մի երգող թռչուն:

Հպարտությունը հաղթահարելով մարդը դառնում է հաճելի, զայրույթը հաղթահարելով՝ երջանիկ, կիրքը հաղթահարելով՝ հաջողակ, իսկ ժլատությունը հաղթահարելով՝ երջանիկ մարդ:

Լավագույն ղեկավարը նա է, ով կարողանում է ինքն իրեն ղեկավարել:

Եթե վախենում ես, մի՛ ասա, եթե ասել ես, մի՛ վախեցիր:

Մի բացիր այն դուռը, որն ի վիճակի չես փակելու:

Այն տղամարդիկ, ովքեր չեն ներում կանանց փոքրիկ թերությունները, երբեք չեն վայելի նրանց գերագույն արժանիքները:

Եթե գաղտնիքդ վստահում ես քամուն, մի նեղացիր, եթե նա այն պատմի ծառերին:

Դուք շարունակելու եք ներել նրան, ում սիրում եք այնքան ժամանակ, միչև չսկսեք ատել նրան:

entertrain.1in.am