Երկվորյակ պարուհիների նոր, անկեղծ ֆոտոշարքը՝ խոհանոցում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Երկվորյակ պարուհիների նոր, անկեղծ ֆոտոշարքը՝ խոհանոցում

Ներկայացնում է երկվորյակ քույրեր Էմիլիա և Ալինա Վելբրոքներին, ովքեր 24 տարեկան են, երկուսն էլ պրոֆեսիոնալ մոդելներ և պարուհիներ են, ծնունդով Ուկրաինայից են: Վերջերս աղջիկներն ինքնաբուխ կերպով նկարահանվեցին անկեղծ ֆոտոշարքում խոհանոցում՝ ցուցադրելով իրենց ճկունությունը:

Ֆոտոշարքի հեղինակ գրաֆիկական դիզայներ և լուսանկարիչ Քարսթեն Թունը հաճախ է պարողների և պարուհիների լուսանկարում ոչ բնորոշ պայմաններում: Նրա խոսքով՝ այս ֆոտոշարքը ծրագրված չէր. «Բարեբախտաբար, ինձ մոտ տեսախցիկ կար, և ես կարողացա ճիշտ պահին լուսանկարել այս հիասքանչ աղջիկներին»:

Վելբրոք քույրերը վերջին 14 տարիներին Գերմանիայում են ապրում՝ Համբուրգում: Այնտեղ նրանք ընդունվեցին բեմական վարպետության դպրոց, որ սովորեն պրոֆեսիոնալ պարել, նվագել և եգել: Մի քանի շաբաթ անց Էմիլիան հյուրախաղերի կմեկնի Monster High մյուզիքլով, որում գլխավոր դերն է խաղում, իսկ Ալինան 2014 թ. հյուրախաղերի էր մեկնել Grease մյուզիքլով:

Աղջիկները երազում են մի օր բեմում միասին ելույթ ունենալ որպես երկվորյակներ: Քույրերն ինսթագրամյան էջեր ունեն, Ալինան 14 000 բաժանորդագիր ունի, Էմիլիան՝ 13 000:

entertrain.1in.am