Մալայզիայի պետական ներդրումային հիմնադրամից արված ֆինանսական յուրացումների գործի հետաքննությամբ զբաղվող ամերիկացի ոստիկաններին դերասան Լեոնարդո դի Կապրիոն հանձնել է նվեր ստացած «Օսկար» արձանիկը:
Ինչպես գրում է Reuters-ը, ԱՄՆ արդարադատության նախարարությունը, իբրև ապօրինություն, պարզել և մեղադրել է Red Granite Pictures ընկերությանը՝ 2016-ին հիմնադրամից յուրացված միջոցներով Դի Կապրիոյի մասնակցությամբ «Ուոլ սթրիթի գայլը» ֆիլմի նկարահանումը ֆինանսավորելու համար:
Հայտնի է, որ ֆիլմում նկարահանվելու դիմաց պրոդյուսերները Դի Կապրիոյին նվեր էին տվել 1954թ. Մարլոն Բրանդոյի շահած «Օսկար»-ը: