Հաճախ թվում է, թե կանանց իշխող տեսակը վանում է տղամարդկանց ու թույլ չի տալիս ավելի երկար լինել նրանց կողքին, սակայն արի ու տես, որ իշխող կանայք ունեն իրենց առավելությունները, որոնցով նրանք ակնհայտորեն տարբերվում են մյուսներից:
1.Նրանք չեն վախենում խոսել այն մասին, ինչ մտածում են:
Այս կանայք միշտ ազատորեն են արտահայտում իրենց կարծիքը ու վստահ են, որ դրա իրավունքն ունի յուրաքանչյուրը: Նրանք չեն վախենում են սխալ հասկացվելուց, քանի որ նախընտրում են անկեղծությունը կեղծ բարեպաշտությունից:
2. Նրանք չեն փախչում խնդիրներից:
Իշխող կանայք ոչ միայն չեն փախչում խնդիրներից, այլև ատրաստ են դրանք ամբողջովին լուծել, քանի որ սովոր են հաղթահարել յուրաքանչյուր դժվարություն ինքնուրույն` սեփական կամքի ուժի և աշխատասիրության հաշվին: Այդ է պատճառը, որ այսպիսի կանայք հարուստ կենսափորձ ունեն:
3. Նրանք բավականին ինքնավստահ են:
Այս կանայք չեն հասկանում ինչ են նշանակում վախն ու երկյուղը: Նրանք ամուր կանգնում են սեփական ոտքերի վրա և կարող են ամեն պարագայում առաջ նետվելու վառ օրինակ դառնալ:
4. Նրանք թույլ չեն տա, որ կյանքն անցնի ձեր ընտանիքի կողքով:
Իշխող կանայք միշտ նախաձեռնող են, ուստի յուրաքաչյուր հնարավորություն կօգտագործեն ձեր ընտանիքի բարեկեցությունն ու ապահովությունը ամեն կերպ բարելավելու համար:
5. Նրանք չեն հետևում բոլորի համար սահմանված ձանձրալի կանոններին:
Այս կանայք միշտ կանոններից դուրս են: Նրանց հետ միշտ հետաքրքիր է և զվարճալի: Նրանք գիտեն ինչպես լրացնել ադրենալինի պակասը:
6. Նրանք Ձեզ ապահովության զգացողություն կտան:
Այսպիսի կանայք միշտ հաստատուն են և երբեք թույլ չեն տա Ձեզ կասկածել հարաբերությունների ընթացքի մասին: Նրանք միշտ Ձեր կողքին կլինեն, կհորդորեն Ձեզ պահպանել սեփական եսը, որովհետև Ձեզ հենց այդպիսին կսիրեն:
7. Նրանք միշտ պատրաստ են ասել Ձեզ Ձեր սխալների մասին:
Իշխող կանայք երբեք չեն վախենում ճշմարտությունից: Նրանք միշտ պատրաստ են ասել Ձեզ, որ Դուք սխալվել եք և պատրաստ են այդ սխալն ուղղել Ձեզ հետ միասին: