Այսօր Հոլիվուդի ամենահայտնի շիկահերներից մեկը՝ Նիկոլ Քիդմանը, նշում է ծննդյան 50-ամյակը:
Ծնունդով ավստրալիացի, Քիդմանը անցած 2 տասնամյակի ընթացքում ապացուցեց, որ տքնաջան աշխատանքի շնորհիվ անգամ անփորձ սկսնակը կարող է վերաճել գերաստղի ու անթերի խաղալ տարբեր ժանրերում:
Նիկոլ Քիդմանն ամուսնացած էր դերասան Թոմ Քրուզի հետ, որից բաժանվել է 2001թ.: Հարցազրույցներում դերասանուհին երբեք չի խոսել բաժանության պատճառներից, ինչպես նաև երբեք վիրավորական խոսքեր չի ասել նախկին ամուսնու հասցեին: Այս մասին գրել է The Daily Mail-ը: