Լիարժեք երջանկության համար հարկավոր է քնել 7 ժամ 6 րոպե. med.news.am
Advertisement 1000 x 90

Լիարժեք երջանկության համար հարկավոր է քնել 7 ժամ 6 րոպե. med.news.am

Քնի կատարյալ տեւողությունը պետք է կազմի 7 ժամ և 6 րոպե: Նման եզրահանգման են եկել Արիզոնայի համալսարանի գիտնականները՝ ներքնակ պատրաստող Amerisleep ընկերության պատվերով հետազոտություն անցկացնելով: Նրանք ուսումնասիրել են 2.000 ամերիկացիների քնի տևողությունը:

Հետազոտության մասնակիցներին խնդրել են գնահատել իրենց «երջանկության» մակարդակը, ինչպես նաև նշել, թե որքան ու ինչպես են քնում: Պարզվել է, որ նրանք, ովքեր անձնական հարաբերությունների և էմոցիաների առումով իրենց «դժբախտ» են զգում, ընդհանուր առմամբ, 6 ժամ 48 րոպեից պակաս են քնում: Իսկ բացարձակ երջանիկները քնում են 7 ժամ 6 րոպե:

Հետազոտությունը նաև հաստատել է նախորդ ուսումնասիրությունների մի քանի տվյալներ: Օրինակ՝ հաստատվել է, որ կանայք ավելի դժվար են քունն առնում, քան տղամարդիկ: Հաստաստվել է նաև տարիքի գործոնը. մինչև 25 տարեկանները զգալիորեն ավելի երկար են քնում, այսինքն՝ տարիքի հետ մարդու քնի տևողությունը նվազում է:

Daily Mail-ը գրում է ևս մեկ հետաքրքիր բացահայտման մասին: Նրանք, ովքեր նշել են, որ լավ են հանգստանում, քնելուց առաջ մեդիտացիա են անում կամ ցնցուղ են ընդունում: Բացի այդ, շատ կարեւոր է միշտ միեւնույն ժամին անկողին մտնելը:

med.news.am