Վիկտարիա Սվարովսկու և Վերներ Մյուրցի հարսանիքը, որը տեղի է ունեցել Իտալիայում, 3 օր է տևել: Հարսանեկան 3 զգեստներն էլ, կարելի է ասել, որ «մեծ ծախսերի հետ կապված չեն եղել»:
Փորձնական ճաշկերույթի համար Վիկտորիան ալ զգեստով էր, իսկ հարսանիքի բուն արարողակարգին՝ Մայքլ Սինկոյի ստեղծագործությամբ:
Հատկանշական է, որ Դուբայում հաստատված ֆիլիպինցի դիզայների երկրպագուներից են Ջենիֆեր Լոպեսը, Ռիհաննան և Բեյոնսեն:
Վիկտորիայի զգեստը 2016-ի գարուն-ամառ հավաքածուի դասից է, որը զարդարված է 500 000 ֆունտ ստերլինգ արժողությամբ ընտանեկան զարդերով:
Վիկտորիան ծնունդով Ինսբրուքից է (Ավստրիա). նա 2016-ին Dancing With The Stars-ի գերմանական տարբերակի հաղթող է ճանաչվել:
Նշենք նաև, որ խնջույքը տեղի է ունեցել Պորտոպիկոլոյում, 5-աստղանի հյուրանոցում և գտնվել է պսակադրության վայրից 20 կմ հեռավորության վրա: Իսկ եռօրյա հարսանեկան նախաճաշերը հյուրերը վայելել են «Մաքսի մոտ» ռեստորանում, որը ամբողջովին շրջապատված է սրտաձև ձևավորված խոտածածկով և ճյուղերով: