Triumph մակնիշը ցուցադրել է լողազգեստների նոր հավաքածու: Այս մասին հաղորդվում է «Լենտա.ռու»-ն:
Շարքում տեղ են գտել մի քանի մոդելներ՝ կազմվածքների տարբեր տիպերի համար: Օրինակ՝ Hot Fiesta լողազգեստը՝ pushup ներդիրներով, որը թույլ է տալիս տեսողականորեն մեծացնել կուրծքը, կրծկալի կապի թիկունքին մակրամեի տեխինկա է նմանակում:
Եվս մեկ մոդել՝ Sunset Leaf-ը, մակնիշի ներկայացուցիչների խոսքով՝ հաջողությամբ ընդգծում է լանջաբացվածքի գոտին: Փարթամ կազմվածքով կանանց համար մակնիշն առաջարկում է Painted Tulum մոդելը՝ հոծ բներով և լայնացված ձգակապերով:
Նրանց համար, ովքեր ցանկանում են թաքցնել փորը, հարմար կլիեն Hot Fiesta հոծ լողազգեստները՝ սևսպիտակ գունազարդմամբ: Նաև հավաքածու են մտել Moonlight Sheer մոդելները՝ ստեղծված նորաստեղծական տեխնոլոգիաների կիրառմամբ: Նորույթներն արդեն հանվել են վաճառքի և ներկայացված են մակնիշի ֆիրմային խանութներում: