Բրիտանական Drinks International պարբերականը հրապարակել է աշխարհի ամենասպառվող օղու բրենդների նոր վարկանշային աղյուսակը (Drinks International’s Millionaires’ Club 2017):
Դրա համաձայն՝ առաջատարների եռյակը գլխավորում են Smirnoff-ը, Absolut-ը և Khortytsa-ն:
Smirnoff-ը շարունակում է մնալ աշխարհում ամենավաճառվող օղին:
Այսպես, ըստ Drinks International-ի վարկածի, օրինակ՝ «Խորտիցա» օղին առաջ է անցել համաշխարհային այնպիսի բրենդներից, ինչպիսիք են Zubrowka-ն, Svedka-ն, Finlandia-ն և դարձել է միակ բրենդը առաջատարների եռյակում, որը ցուցաբերել է վաճառքի 3%-անոց աճ՝ առաջ անցնելով Roust-ի Zubrowka-ից, որը 2016թ. գրանցել է 15% աճ:
Ինչպես նշում են փորձագետները, սպառողները նախընտրություն են տալիս այնպիսի բրենդների, որոնք կյանքի են կոչում նորարարությունները և համաշխարհային միտումները: