Շվանիձորի լքված տներից մեկի նկուղում հայտնաբերվել է 19-րդ դարի տրեխ. mamul.am
Advertisement 1000 x 90

Շվանիձորի լքված տներից մեկի նկուղում հայտնաբերվել է 19-րդ դարի տրեխ. mamul.am

Օրեր առաջ Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանի Շվանիձոր գյուղի լքված բնակարաններից մեկում լուսանկարիչ Սասուն Դանիելյանը բոլորովին պատահաբար հայտնաբերել է 19-րդ դարի տրեխ:

«Մենք հատուկ պեղումների նպատակով չէինք այդտեղ, հայկական հուշարձաններն էինք ուսումնասիրում, այդ բնակարանն էլ, որպես 19-րդ դարի հայկական ժողովրդական տուն, չափագրում և լուսանկարում էինք, պատահական տան նկուղից գտա այդ տրեխը»,- մեզ հետ զրույցում պատմեց լուսանկարիչ, գեղանկարիչ Սասուն Դանիելյանն, ով բազմիցս մասնակցել է հնագիտական պեղումների:

«Տրեխը շատ հին չէ, այն 19-րդ դարի վերջի կամ 20-րդ դարի սկզբի է, ուղղակի լքված բնակարաններից մեկից եմ հայտնաբերել, այդ տունը նաև որպես հուշարձան է՝ 19-րդ դարի պատմական, ժողովրդական տան կարգավիճակ ունի»,- նշեց Սասուն Դանիելյանը:

mamul.am