Մարդկանց մեծ մասը հաճախ է նախանձ զգում, հայտնել են Սարագոսայի համալսարանի գիտնականները 541 կամավորի մասնակցությամբ հետազոտության արդյունքում:
Մասնակիցները աշխատել են զույգով: Նրանք կարողացել են համագործակցել կամ մրցակցել զույգի հետ: Ընտրության հիման վրա մշակվել է ալգորիթմ, որի օգնությամբ մասնակիցների 90%-ին բաժանել են 4 խմբի:
Կամավորների մեծ մասը եղել են նախանձ (30%): Նրանց գլխավոր նպատակը եղել է մյուսներին գերազանցելը: Լավատեսները (20%) հավատացել են, որ իրենց զույգը կընտրի լավագույն տարբերակը: Հոռետեսները (20%) ընտրել են չարյաց փոքրագույնը, իսկ վստահող մարդիկ (20%) ցանկացած պարագայում համագործակցել են զույգի հետ: