Հոլիվուդյան հայտնի դերասան Ջիմ Քերիի նախկին ընկերուհու ամուսինը նրա դեմ հայց է ներկայացրել: Նա դերասանին մեղադրում է կնոջը անօրինական կերպով դեղատոմսով բաց թողնվող դեղեր մատակարարելու համար, որոնց չափից մեծ դոզա օգտագործելու հետևանքով վերջինս մահացել է մի տարի առաջ, հայտնում է Reuters գործակալությունը:
Մահացած Կատրիոն Ուայթի ամուսին Մարկ Բերտոնը Քերիին մեղադրում է «իր հարստության և հայտնիության կարգավիճակի օգտագործման համար, որպեսզի անօրինաբար ստանա և տարածի ուժեղ կախվածություն առաջացնող, իսկ այդ դեպքում մահացու հոգեմետ դեղեր, որոնց օգտագործումը գտնվում է վերահսկողության տակ»: