Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկյան Primetime Emmys հեռուստամրցանակաբաշխության արարողությունը, որն անցկացվել է Լոս Անջելեսում և հեռարձակվել ABC հեռուստաալիքի կողմից, այս տարի դիտել են ռեկորդային քիչ թվով հեռուստադիտողներ: Այս մասին հայտնել է Nielsen սոցիալական մարքեթինգային ընկերությունը:
Սոցիոլոգները հայտնել են, որ «Էմմի»-ն դիտել է 11.3 միլիոն հեռուստադիտող: Դա ամենափոքր ցուցանիշն է այդ շոուի վիճակագրության ողջ պատմության ընթացքում:
Նախորդ տարվա ցուցանիշը կազմել է 11.9 միլիոն մարդ: Այս տարի «Գահերի խաղը» կրկին դարձել է լավագույն դրամատիկական սերիալը՝ «Էմմի»-ի վարկածով: