- Զիջիր ճանապարհը հիմարներին և խելագարներին:
- Եթե կինը ցանկանա, կանցնի ժայռի միջով:
- Մի սպասեցրու գնացողին, մի քշիր եկողին:
- Արագը դանդաղն է, բայց առանց ընդմիջումների:
- Ավելի լավ է լինել լավ մարդու թշնամի, քան վատ մարդու բարեկամ:
- Առանց սովորական մարդկանց չեն լինում մեծ մարդիկ:
- Ով շատ ուժեղ ցանկանում է վեր բարձրանալ, ապա կհնարի աստիճան:
- Ամուսինը կնոջ հետ պետք է լինի ձեռքի ու աչքերի նման. երբ ձեռքը ցավում է, աչքերը լալիս են: Իսկ երբ աչքերը լալիս են, ապա ձեռքերը սրբում են արցունքները:
- Արեգակը չի ճանաչում ճիշտը, արեգակը չի ճանաչում սխալը, արեգակն առանց նպատակի՝ տաքացնում է ինչ-որ մեկին: Ինքն իրեն վերագտածը նման է արեգակին:
- Ծովը նրա համար է մեծագույն, որ չի արհամարհում նաև փոքր գետերին:
- Հեռավոր ճանապարհը նույնպես սկսվում է մոտիկից:
- Ով խմում է, նա չգիտի գինու վնասի մասին: Իսկ ով չի խմում, նա չգիտի դրա օգուտի մասին:
- Եթե թուրն անհրաժեշտ լինի կյանքում նույնիսկ մեկ անգամ, այն պետք է միշտ կրել:
- Գեղեցիկ ծաղիկները լավ պտուղներ չեն ունենում:
- Դժբախտությունը, ինչպես նաև՝ պատռված զգեստը, պետք է թողնել տանը:
- Երբ կա սեր, ջրծաղիկի վերքերը նույնպես գեղեցիկ են, ինչպես այտերի փոսիկները:
- Ոչ ոք չի սայթաքում մահճակալում պառկած:
- Մեկ բարի խոսքը կարող է տաքացնել ձմեռային երեք ամիսները:
- Եթե պրոբլեմը կարելի է լուծել, ապա չարժե դրա մասին անհանգստանալ, իսկ եթե այն լուծել հնարավոր չէ, ապա դրա համար անհանգստանալն անօգուտ է:
- Երբ ճյուղ ես նկարում, պետք է լսել քամու շնչառությունը:
- 7 անգամ ստուգիր՝ մինչև մարդուն կասկածելը:
- Արա ամեն ինչ, ինչ կարող ես, իսկ մնացածում հույս դիր ճակատագրի վրա:
- Հաղթանակը հասնում է նրան, ով կես ժամ ավելի է դիմանում, քան իր մրցակիցը:
- Լինում է, որ տերևը սուզվում է, իսկ քարը՝ լողում:
- Սառը թեյը և սառը բրինձը տանելի են: Բայց սառը հայացքը և սառը խոսքը՝ անտանելի:
- 10 տարեկանում հրաշք է, 20-ում՝ հանճար, իսկ 30-ից հետո՝ սովորական մարդ:
- Մտածելուց հետո որոշիր, իսկ որոշելուց հետո մի մտածիր:
- Կատարյալ ծաղկամանը երբեք չի կարող դուրս գալ վատ վարպետի ձեռքերից:
- Խորը գետերն անձայն են հոսում:
- Եթե ճանապարհ եք ընկնում սեփական ցանկությամբ, ապա նույնիսկ հազար կիլոմետրը մեկ կիլոմետր է թվում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը