Դուք գիտե՞ք, որ «Արյունոտ Մերի», – ամենահայտնի կոկտեյլներից մեկը, ստեղծել են Փարիզում: Ինչ-որ կերպ չեն կապվում Ֆրանսիան և նուրբ օղին, այդպես չէ՞: Եվ իսկապես, կոկտեյլը ստեղծողը աշխատել է Փարիզի բարերից մեկում, ում հիմնական հաճախորդները ոչ թե ֆրանսիացիներ էին, այլ ամերիկացիներ:
XX դարի 20-ական թվականներին ամերիկացի Ֆերնան Պետիոն աշխատում էր «Harry’s New York» բարում: Մի անգամ նա հավասարապես խառնեց օղու և լոլիկի հյութերը: Իսկ «Արյունոտ Մերի» անվանումը նրան առաջարկեց այցելուներից մեկը՝ ի հիշատակ Մերի անունով աղջկա, ով Չիկագոյից էր: Իսկ «արյունոտ», քանի որ աղջիկը հաճախ այցելում էր այնտեղի «Արյունոտ Գավաթ» բարը: Այն ամերիկացիները, ովքեր հայրենի բարերի, աղջիկների մասին հիշողություններով էին ապրում, միանգամից ընդունեցին այդ անվանումը:
Երբ 1934 թ., Ֆերնանը վերադարձավ Նյու Յորք և աշխատանքի անցավ է King Cole բարում, նրա ֆիրմային կոկտեյլը սեփականատերերին շատ դուր եկավ, բայց անվանումը ապշեցրեց: Ինչևէ, այցելուները պատվիրում էին կոկտեյլը:
Շուտով լուր տարածվեց, որ «Արյունոտ Մերի» լրիվ թարմացնում է արբած վիճակը: «Առողջանալ» ցանկացող այցելուների շնորհիվ եկամուտները կրկնապատկվեցին: Այժմ, անվանումը ոչ մեկին չի ապշեցնում և շարունակում է ճանաչում վայելել:
znaeteli.ru
Հրապարակման պատրաստեց՝ Պողոս Վարժապետյանը