Միլիարդատեր լոբբիստները. ովքե՞ր են կանգնած ԱՄՆ-ում էթնիկ լոբբիների հետևում
Advertisement 1000 x 90

Միլիարդատեր լոբբիստները. ովքե՞ր են կանգնած ԱՄՆ-ում էթնիկ լոբբիների հետևում

Թարգմանաբար ներկայացնում ենք The Armenian Interest-ի հիմնադիր և ղեկավար Արեգ Գալստյանի «Միլիարդատեր լոբբիստները. ովքե՞ր են կանգնած ԱՄՆ-ում էթնիկ լոբբիների հետևում» հոդվածը Forbes-ի համար:

Վերջերս ԱՄՆ Սենատի էթիկայի հարցով կոմիտեն հրապարակել է զեկույցներ, որտեղ արտացոլված է ԱՄՆ-ի տարբեր լոբբիստական կառույցների գործունեության ակտիվությունը: Առանձնահատուկ ուշադրություն է հատկացվել էթնոլոբբիստական կազմակերպություններին, որոնք ավանդաբար կարևոր դեր են խաղում ներքաղաքական և արտաքին քաղաքական որոշումների ընդունման գործընթացում:

Ամերիկացիները՝ որպես ազգ, ձևավորվել են անգլոկոնֆորմիզմի ազդեցությամբ՝ բրիտանական ծագում, մաշկի սպիտակ գույն, բողոքականություն:

Միգրացիայի հաջորդող ալիքները աշխարհի տարբեր մասերից հանգեցրին այդ տարրերի լուծմանը, և անգլոկոնֆորմիզմն իր տեղը զիջեց մետաղահալոցային վառարանին, որտեղ ձևավորվեց ներկայիս ամերիկյան քաղաքական ազգը: Չնայած նրան, որ բոլոր ամերիկացիները միավորված են պարտավորություններով, որոնք ամրագրված են Սահմանադրությամբ, յուրաքանչյուր էթնիկ խումբ, լինելով ազգի տարր, շարունակում է պահպանել ու ամրապնդել սեփական նույնականացումը:

Էթնիկ լոբբիզմը պարզապես քաղաքական ֆենոմեն չէ: Ըստ էության, այն մարմնավորում է ժողովրդավարության ամերիկյան համակարգը՝ գործողության մեջ: Այսօրվա դրությամբ Ամերիկայում գործում է երկու տեսակի էթնոլոբբիստական խումբ: Առաջին խումբը ներկայացված է կազմակերպությունների կողմից, որոնք միտված են ներքին քաղաքականությանը՝ հնդկացիներ («բնիկ ժողովուրդների» լոբբի), պուերտոռիկացիներ ու մեքսիկացիներ: Երկրորդ խումբը խոշոր և ազդեցիկ կազմակերպություններ է, որոնք ձգտում են ազդել երկրի արտաքին քաղաքականության վրա:

Ավանդաբար առավել ուժեղ ազդեցություն ունեն իռլանդացիները, կուբացիները, իսրայելցիները, լեհերը, հրեաներն ու հայերը:

Ամբողջությամբ՝ b4b.am